Ինչո՞ւ էր «Հ1» -ը թիրախավորված արգելափակել Արման Թաթոյանի գործունեության լուսաբանումը. հարցն այսօր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, ՄԻՊ-ի տարեկան զեկույցի եւ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ, ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին տվեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Արմեն Թաթոյանի զեկույցը եւ հաղորդումը ներկայացնելիս՝ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է այն դրվագին, որ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ՄԻՊ-ի գործունեությունը: Թագուհի Թովմասյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք ինքն է՞լ ունի նույն խնդիրը:
«Կարծում եմ, շատ վաղ է եզրակացության գալու համար, շուրջ երկու ամիս է, ինչ պաշտոնավարում եմ»,- պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՌՀ նախագահի հետ պայմանավորվել է հենց այս խնդիրները քննարկել՝ ընդլայնված կազմով:
Ինչ վերաբերվում է Արման Թաթոյանի գործունեության լուսաբանման արգելափակմանը, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Արման Թաթոյանը հիմնավոր վերլուծել եւ հետեւություններ արել է, ինքը դրանով կսահմանափակվի:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ