Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյան, անցել ես գիծը»․ կարմիր ժապավեններով մարդիկ՝ Ազատության հրապարակում

Ապրիլ 19,2022 17:08

«Երկրում այսքան խելոք մարդ կա, բայց այս պատասխանատու պահին երկիրը տվել ենք 137.1 հոդվածին ու նստել կողքը։ Չի կարելի նման բան անել, ժողովուրդը պետք է տեր կանգնի իր իշխանությանը։ Չի կարելի պետությունը թողնել օրական տասը սուտ ասողի ձեռքին»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։


Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց:


«Ինձ միշտ դժվար էր պատկերացնել, որ փողոցային պայքարի դուրս կգամ։ Միշտ աշխատել եմ պետական համակարգում, դիվանագիտությունում, եւ այսօր ոչ մի այլ անելիք չունեմ, կյանքս կործանվել է։ Այս սրիկան կործանել է կյանքս, որովհետեւ պետությունն է ամենամեծ ձեռքբերումը։ Երեք տարեկան երեխաս այստեղ է, ես պատասխանատվություն ունեմ նրա առաջ»,-հավելեց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 1988թ․-ի շարժման ժամանակ այս հրապարակում ոչ թե կուսակցականներ էին, այլ ուսանողներ, որոնք հայրենիքի համար էին ոտքի կանգնել․ «Այսօր Արցախն ահազանգում է եւ դիմում ոչ թե ՀՀ իշխանությանը, այլ հայ ժողովրդին»։

Ապա Էդգար Ղազարյանը ցույց տվեց կարմիր ժապավեն՝ այն կարմիր գիծը, որն անցել է Նիկոլ Փաշինյանը, եւ բոլորին կոչ արեց կարմիր ժապավենը կապած՝ բողոքի գործողություններ անել, ժապավենը կապել աշխատավայրում, բուհերում, մեքենաներին, հեծանիվներին․․․

Հիշեցնենք, որ շարժումն այսօր Երեւանի կենտրոնում կարմիր ժապավեններով երթ արեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930