«Ազատության հրապարակում հայտնվեցին մարդիկ, որոնք իրապես մտահոգ են ու մտածում են հայրենիքի մասին, մտածում են, որ իրենց հայրենիքը պետք է լինի անվտանգ, անկախ ինքնիշխան»,- քիչ առաջ Ազատության հրապարակից ուղիղ եթեր մտնելով՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ հավելեց,- «Մենք որեւէ դեպքում պարտվողական քաղաքականություն չենք հանդուրժելու: Մենք չենք հանդուրժելու այն իրավիճակը, որն այսօր ունենք եւ որը տանում են այս իշխանությունները»:
Ի՞նչ պետք է անենք, որ դուրս գանք այս իրավիճակից. Վանեց յանը այս հարցին պատասխանելով՝ ասաց, որ քաղաքացիները իրեն էլ են անընդհատ հարցնում, թե ի՞նչ ծրագիր ունեք. «Ես ասում եմ՝ մենք հստակ ծրագիր ունենք ու այդ ծրագրով շարժվում ենք առաջ: Այդ ծրագրի շրջանակներում այսօր ժամը 19:00 -ին սպասում եմ, որ դուք լինեք Ազատության հրապարակում»:
Նա ասաց, որ այսօր Ազատության հրապարակ եկած ցուցարարների հետ պետք է շրջի քաղաքում ու այն քաղաքացիներին, որոնք դեռեւս նստած են իրենց տներում, պետք է կանչեն՝ պայքարին միանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ