Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը

Ապրիլ 19,2022 16:29

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ։

Պաշտպանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Օրբելյանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, նույնիսկ առանց դատարանի թույլտվության։ «Իսկ իմ կարգապահական պատասխանատվության հարցը կարող եք քննարկել իմ ներկայությամբ։ Կարող եմ ձևական դուրս գալ և նորից մտնել դահլիճ, որպեսզի այդ հարցն իմ ներկայությամբ քննարկեք», – հայտարարեց Օրբելյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց, պնդելով, որ դատարանն անցնի ապացույցների հետազոտմանը։ Դատախազի առարկությունից հետո դատավորը սահմանափակեց պաշտպանի արտահայտվելու ժամանակը՝ տրամադրելով ընդամենը 5 րոպե։

«Ապացույց չի կարող հետազոտվել մի գործում, որտեղ ապացույց չկա», – ասաց Օրբելյանը՝ պատրաստվելով դուրս գալ նիստերի դահլիճից և հավելելով, որ կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելիս մինչև վերջ հրապարակվի իր գրավոր դիրքորոշումը, որը պաշտպան Լուսինե Սահակյանի մոտ է։

Դատավորի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերադառնալ դահլիճ, Օրբելյանը պատասխանեց․ «Եթե 17։00-ին նիստ լինի, կվերադառնամ»։ «Դատարանը թույլ չի տալիս մեղադրանքի պարզաբանման փուլ կոչվածն ավարտին հասցնել և որոշում է ապացույցներ հետազոտել։ Դատավարությունը չի կարող հասնել ապացույցների հետազոտման փուլ, քանի դեռ գործը նախապատրաստված չէ», – հայտարարեց պաշտպանը։

Ի վերջո` պաշտպանը դուրս եկավ՝ խոստանալով վերադառնալ 16։30-ին, եթե նիստը կշարունակվի։

Դատավորը հայտարարեց, որ առանց Օրբելյանի նիստը չի կարող շարունակվել և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Օրբելյանի նկատմամբ դատական սանկցիայի հարցը քննարկելու՝ թույլ չտալով նույնիսկ հրապարակել պաշտպանի դիրքորոշումը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 3-ը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930