Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց Արման Թաթոյանի կատարած աշխատանքը

Ապրիլ 19,2022 16:16

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, սահմանված կարգի համաձայն, ներկայացրեց ՀՀ ՄԻՊ-ի տարեկան՝ 2021 թվականի զեկույցը եւ տարեկան հաղորդումը: Այն ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքի արդյունքն է, Քրիստինե Գրիգորյանը խնդրեց դա նկատի ունենալ: Հաղորդումը եւ զեկույցը համատեղ՝ անցնում են 2 հազար էջի սահմանը:

Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ եզակի դեպք է, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչեւ իր ժամկետի ավարտը եւ այժմ, հաջորդականության սկզբունքով, ինքը կշարունակի աշխատել ու ինստիտուտի կայացման համար կարեւոր համարեց, որ հաջորդ ՄԻՊ-ը հնարավորինս ջանասիրաբար ներկայացնի իր նախորդի հաղորդումներն ու զեկույցները:

Իր հաղորդումից եւ զեկույցից նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տարբեր հատվածներ հրապարակել էր, մինչ պաշտոնավարման ժամկետի ավարտը. դրանք վերաբերվում են 44-օրյա պատերազմում ադրբեջանական զինուժի կողմից կատարված դաժանություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ շարունակական ռազմատենչ հայտարարություններին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, պատերազմից հետո ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակին, սահմանազատման եւ սահմանագծման խնդիրներին, Ադրբեջանում՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելության քարոզին, ԱԺ-ում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին, դատական նիստերի անհիմն ձգձգումներին, սոցիալական ցանցերում պաշտոնյաների դրսեւորած անպատասխանատու վարքին, կալանքը, որպես խափանման միջոց մնալու հարցին, գերությունից վերադարձող անձանց կալանավորումներին եւ այլն:

Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ 2020 թվականին ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը ՀՀ սահմաններում էականորեն փոխել է ՄԻՊ-ի աշխատանքի առանձնահատկությունները, 2021-ին ՄԻՊ գրասենյակը 24-ժամյա ռեժիմով զբաղված է եղել նաեւ պատերազմի ժամանակ տեղի ունեցածի փաստահավաք առաքելությամբ, դրանց արդյունքները ներկայացվել են հանրությանը եւ միջազգային կառույցներին:

Արման Թաթոյանը, հիշեցնենք, առաջարկել էր Սյունիքում 5-7 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի ստեղծել՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930