Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու միտք է ծագում. կամ չի հասկանում, կամ ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում համաձայնությունների է գալիս. Տարոն Սիմոնյան

Ապրիլ 19,2022 16:10

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե Հայաստանի անունից հանդես եկող պաշտոնյան, ում ցանկացած խոսք միանգամից դառնում է պետության դիրքորոշում, փաստացի հայտարարում է, որ հնարավոր է համարում Արցախի ավելի պակաս կարգավիճակ, քան արտաքին ինքնորոշումն է (մերժում է անջատում փրկության համար դոկտրինը), բայց միևնույն ժամանակ ռասայական խտրականության հիմքով միջազգային դատարանում հայց է ներկայացնում առ այն, որ հնարավոր չէ հայերի ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կազմում (հիմնավորում է անջատում փրկության համար դոկտրինը), երկու միտք է ծագում ողջամիտ մարդու ուղեղում՝

1.Այս մարդը չի հասկանում՝ ինչ է հայտարարում, և հուշողներին չի լսում, քանի որ ինքը միայն իրեն է հասկացող համարում,

2.Այս մարդը հասկանում է՝ ինչ է հայտարարում, և նախաձեռնած իրավական գործընթացները ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային համաձայնությունների է գալիս…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930