Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմավիր գյուղի բնակիչը մթերային խանութից, համագյուղացիներից մեկի հողամասից հափշտակություններ էր կատարել

Ապրիլ 19,2022 17:12

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են  գողության,  գողության փորձի, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր գյուղի 32-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 24-ամյա համագյուղացու հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 03:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում, գնացել են նույն գյուղի բնակչին պատկանող հողամաս, փորձել հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ աղմուկ լսելով՝ դիմել են փախուստի:

Բացի այդ, 32-ամյա տղամարդը, նույն գյուղում գտնվող իր տան հողամասում ապօրինի ցանել և աճեցրել է 13 հատ կանեփի բույս, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021թ. մարտ ամսվա տարբեր օրերի, 32-ամյա տղամարդը մուտք է գործել գյուղում գտնվող մթերային խանութ, գյուղացիներից մեկին պատկանող տնամերձ հողամաս, կատարել հափշտակություններ՝ համագյուղացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 273-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 24-ամյա համագյուղացուն՝ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930