Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հրաժարականի հիմնավորումները․ որպեսզի չկարծեք, թե աթոռակռիվ ենք անում»․ Մենուա Սողոմոնյան

Ապրիլ 19,2022 15:38

Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց: Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե աթոռակռիվ են անում, ներկայացնում են հիմնավորումները, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա․

-Կարեւորագույն հիմքն այն է, որ չի կատարել նախընտրական խոստումները, այդ թվում՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններին տրված խոստումները։ Նա գրել է, որ ՀՀ-ն երաշխավորելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ օրեր առաջ ասաց, թե Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ-ն պետք է նշաձող իջեցնի։ Նրա մերձավորներն էլ ակնարկեցին, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի։

-Փաշինյանը դավաճանել է իր իսկ հայտարարած ժողովրդավարության, հեղափոխության, համերաշխության արժեքներին ու սկզբունքներին, որոնց արդյունքում էր նա եկել իշխանության։

-Նա տապալել է պետական կառավարումն արտակարգ դրության եւ ռազմական դրությունների ժամանակ։

-Պատերազմում անհաջողության մեղքը նա բարդեց ԳՇ-ի, հրամանատարների, զորքի վրա։

-Արցախյան խնդրում դիվանագիտական անհաջողությունները եւ դիտավորյալ ձախողումները հիմա փորձում է արդարացնել միջազգային հանրության իբր ճնշումներով։

Հիմնավորումները մանրամասն՝ տեսանյութերում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930