Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրող կողմի դիրքորոշումն եք տանում». պաշտպանները համաձայն չեն դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի հետ

Ապրիլ 19,2022 15:12

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը։

Դատարանը սկզբից կհետազոտի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մասնավորապես, դատավարական գործողությունների արձանագրությունները, ըստ մեղադրական եզրակացության նշված հերթականության՝ զննում, առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, իրեղեն ապացույցները և այլ փաստաթուղթ ապացույցները, որից հետո կանդրադառնա վկաների հարցաքննությանը։ Վկաներին հարցաքննելու են ըստ դատակոչի ցուցակի։

Խոսքը վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերը․ յուրաքանչյուր կողմ կհրապարակի այն փաստաթուղթը, որն իր կարծիքով, նշանակություն ունի սույն գործի համար։ Փաստաթղթերի հրապարակումից հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան դատարանում ցուցմունք տալ։

Պաշտպան Արամ Օրբելյանն առարկեց, նշելով, որ դատարանը թույլ է տվել դատավարական գործընթացով չնախատեսված գործողություն։ «Անհասկանալի իրավական պրոցեսի արդյունքում առանձնացվեց 5 վկա։ Չեմ տեսնում դատակոչի ցուցակում առկա բոլոր վկաներին չլսելու որևէ կառուցակարգ», – հայտարարեց Օրբելյանը։ Դատավոր Դանիբեկյանը պարզաբանեց, որ ապացույցների նշված ծավալը հետազոտելուց հետո դատարանը կքննարկի կողմերի միջնորդությունները, այդ թվում՝ այլ վկաներին դատակոչելու և հարցաքննելու, ինչպես նաև կհետազոտի նրանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները։

Ապացույցների հետազոտման նման կարգին դեմ առարկեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։ «Տրամաբանությունն անհասկանալի է․ կարգի սահմանման գաղափարն այն է, որ ապացույցներին հղում անելով կողմերը կարողանան հարցել ուղղել վկաներին», – ասաց Սահակյանն, ավելացնելով, որ նախագահող դատավորը ժամանակին պետք է ինքնաբացարկ հայտներ։ «Ամեն դատական նիստում Դուք ցույց եք տալիս, որ այս դահլիճում մեղադրող կողմը երկուսն են՝ մեր դիմաց նստածը և մեզանից ձախ նստածը՝ Դուք, որովհետև անընդհատ մեղադրող կողմի դիրքորոշումն եք տանում», – նշեց պաշտպանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930