Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«5165 շարժումը» միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարին

Ապրիլ 19,2022 15:07

«5165 կուսակցությունը ժամանակավոր դադարեցնում է գործունեությունը եւ համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, Արցախը փրկելու եւ ՀՀ-ն ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ Բոլորին եւ բոլոր կուսակցություններին կոչ ենք անում հետեւել մեր օրինակին, որպեսզի հավատ ներշնչենք ժողովրդի շրջանում»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց «5165 շարժում» կուսակցության համահիմնադիր Կարին Տոնոյանը։

«Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր անձնային եւ կուսակցական շահերից։ Պայքարի ենք դուրս գալիս հանուն հայի հարատեւման, հանուն Արցախի եւ մյուսներին էլ կոչ անում չանձնավորել պայքարը։ Ամեն մեկն այս հրապարակում ունի տեղը։ Դուրս եկեք, համախմբվենք եւ հայրենիքը հանենք ծանրագույն վիճակից»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930