Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում իրականացվող փոփոխությունները կարկատանի տպավորություն են թողնում». Աշոտ Մելիքյան

Ապրիլ 19,2022 14:38

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը: Լրագրողական կազմակերպությունները, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ առհասարակ լրագրողական հանրությունը արդեն տարիներ շարունակ դրա մասին է խոսում: Մեզ համար, համենայն դեպս, ակնհայտ է, որ այն փոփոխությունները, որ վերջին շրջանում իրականացվում են, կարկատանի տպավորություն են թողնում, այսրոպեական հարցերի լուծում են նախատեսում»,- «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

The Committee to Protect Freedom of Expression holds a round table discussion on the topic of ‘The Need for Media Legislation Reform in Armenia’ at Ani Grand Hotel Yerevan

Նրա ձեւակերպմամբ, մեդիաօրենսդրության ոլորտում շատ լուրջ մոտեցումներ ու փոփոխություններ են անհրաժեշտ. «Բավական է ասել, որ նույն Զանգվածային լրատվության մասին օրենքը 2003թ է ընդունվել եւ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պարագայում ամենեւին չի արտացոլում բոլոր այն խնդիրները, որոնք առկա են դաշտում: Պետք է նաեւ նկատել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքն էլ է 2003 թ ընդունվել, եւ կրկին ոչ տեխնոլոգիական առաջընթացն է հաշվի առնվում, ոչ էլ նոր իրավահարաբերությունները»:

The Committee to Protect Freedom of Expression holds a round table discussion on the topic of ‘The Need for Media Legislation Reform in Armenia’ at Ani Grand Hotel Yerevan

ԽԱՊԿ նախագահը փաստեց, որ հարակից օրենքներում եւս բազմաթիվ խնդիրներ կան: Նա օրինակներ բերեց. «Դեռ 2016թ ընդունված օրենքի համաձայն` պետության առաջին 3 դեմքերի գնումների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք, ինչը նոնսենս է: Ես նույնիսկ զարմանում եմ, որ հետհեղափոխական տարիներին իշխանությունները դա չփոխեցին, թեպետ այդպիսի առաջարկություն արել էինք»:

The Committee to Protect Freedom of Expression holds a round table discussion on the topic of ‘The Need for Media Legislation Reform in Armenia’ at Ani Grand Hotel Yerevan

Աշոտ Մելիքյանն ասաց, որ իր ձեռքին է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պետի նամակը. «Մենք հարցում էինք ուղարկել, թե արդյոք Կառավարության որոշման մեջ այն փոփոխությունները, որոնք նախատեսվում էին պաշտոնատար անձանց գործուղումների վերաբերյալ տեղեկատվությունը gov.am-ում չհրապարակել, ի վերջո ընդունվեցի՞ն, թե՞ ոչ: Հուրախություն մեզ, տեղեկացանք պատասխան նամակից, որ Կառավարությունը դա քննարկել է եւ մերժել է, քանի որ հանձնառություն է վերցրել թափանցիկ աշխատելու:

Տեղեկացանք նաեւ, որ կառավարությունն աշխատում է տեղեկատվության եւ հաղորդակցության միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ: Այսինքն` օրենսդիրն առանձին փոփոխություններ է մտցնում, կառավարությունն իրականացնում է տեղեկատվության եւ հաղորդակցության միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներ, ՀԿ-ներն էլ դժգոհելով թե օրենսդիրի, թե գործադիրի աշխատանքից` իր առաջարկություններն է ներկայացնում, հետեւաբար բնական է, որ այս պարագայում հնարավոր չէ որեւէ արդյունավետ առաջընթաց ապահովել: Սա է պատճառը, որ նախաձեռնությամբ հանդես եկանք, բանակցություններ սկսեցինք եւ օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, ապա արդարադատության նախարարի հետ քննարկում եղավ…Այժմ լրագրողական կազմակերպությունների հետ փորձում ենք ի մի բերել բոլոր ջանքերը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930