Լրահոս
Օրվա լրահոսը

22 մլն դրամ՝ պատերազմի հետեւանքով ՀՀ-ում ժամանակավոր գտնվողներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացման համար

Ապրիլ 19,2022 13:54

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի նախատեսվում է 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ավելացնել 22 մլն 330 հազար դրամով եւ այն ուղղել պատերազմի հետեւանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացմանը։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց՝ արդյոք ընդհանարապես նախատեսվո՞ւմ է առաջին պատերազմի ժամանակ, դրանից առաջ եւ հետո ՀՀ տեղափոխված, Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ծրագիր կամ գումար։ Հարցը զեկուցող քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանից տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար Երեւանի 2022 թվականի բյուջեով միջոցներ նախատեսված չեն:

Այս նույն նախագծով նաեւ առաջարկվում է Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքի զարգացման ներդրումային միջոցառումների ծրագրով նախատեսել 75 մլն 48 հազար դրամ՝ Տիչինա -Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների փոխհատուցումների նպատակով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930