Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարի բնակիչը կրակահերթ էր արձակել Ստեփանակերտում տեղակայված ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ

Ապրիլ 19,2022 15:20

2022 թվականի ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 61 հաղորդում:

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 հաղորդում, որից 10-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բռնություն գործադրելու մեկ դեպք արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Սպանություն դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում:

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:

Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է խարդախության, գողության և ապօրինի ծառահատման երկուական դեպք:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 և նախկինում կատարված մեկ հանցագործության դեպք:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 17-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 24 վարորդ, 13 եղել է անսթափ վիճակում, 196 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն, դրան զուգահեռ իրականացնում շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930