Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քրդական ուժերի ներկայությունը նվազել է. ահաբեկչական գործողության հավանականություն բացառված չէ, բայց դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ․ Անահիտ Վեզիրյան. Ա1+

Ապրիլ 19,2022 13:30

Թուրքական բանակի ստորաբաժանումներն անցած գիշեր հատել են Իրաքի հետ սահմանը։ Պաշտոնական Անկարայի պնդմամբ, Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող գործողության թիրախը Քրդական բանվորական կուսակցության այստեղ գտնվող ահաբեկչական ճամբարներն են։

«Ա1+»-ը այս թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ։

-Այս ամենին որպես պատասխան, կարո՞ղ են ահաբեկչական գործողություններ սկսել Թուրքիայում։

Խնդիրը նրանում է, որ քրդական ուժերի ներկայությունը կամ ազդեցությունը թուրքական շրջաններում բավականին նվազել է։ Հատկապես 2015 թվականից այս կողմ Թուրքիան ակտիվ ռազմական գործողություններ է իրականացրել արևելյան շրջաններում ու դրանք շարունակական բնույթ են կրել։ Բնականաբար դա չի նշանակում, որ որևէ ահաբեկչական գործողություն բացառվում է, բայց դրանք չեն կարող  լուրջ ազդեցություն ունենալ, որովհետև Թուրքիայի իշխանության վարած քաղաքականության հետևանքով երկրի ներսում քրդական ուժերի ներկայությունը ու ազդեցությունը բավականին նվազել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930