Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում. փորձում են խաբել, թե Արցախը միշտ ու բոլոր լուծումներով դիտարկվել է Ադրբեջանի մաս. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 19,2022 13:01

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Շարքային քաղաքացին, որն ապրում է իր ամենօրյա հոգսերով, պարզ է, որ չի մտնելու բանակցային գործընթացների դետալների մեջ ու կարող է չտեսնել, թե ինչպես են իրեն փորձում խաբել՝ ասելով, թե Արցախը միշտ ու բոլոր լուծումներով դիտարկվել է Ադրբեջանի մաս։

Բայց այդ ստի բացահայտման համար կարելի է մի պարզ տրամաբանական հարց տալ` իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնվում այդ լուծումներին, եթե դրանք այդքան լավն էին իր համար։

Արցախը Ադրբեջանին նվիրելով Հայաստան չես փրկի, դա պատմությամբ է ապացուցված։

Ավելին, դուք իրավունք ու մանդատ չունեք նման քայլի գնալու համար, անգամ ձեզ քվե տված քաղաքացիները դրա համար չեն քվե տվել, լրիվ այլ ծրագրի համար են քվե տվել։

Իսկ եթե ուզում եք ապրել Ադրբեջանի կազմում ու փորձել` ոնց են աշխատում Ալիևի տրամադրած անվտանգության երաշխիքները, ինքներդ տեղափոխվեք Բաքու ու շեշտեք, որ ուզում եք Սաֆարովի հարևանությամբ ապրել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930