Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանությունը, ասում եմ՝ ունենք նպատակ ունենանք անվտանգ երկիր». Վանեցյան

Ապրիլ 19,2022 12:55

Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց, որ այս օրերին շատ մարդիկ են իրեն մոտեցել ու հասկացել է, որ շատերը տեղեկացված չեն. «Այստեղ ոչ թե գալիս են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաեւ գալիս են մարդիկ, որոնք դժգոհ են իշխանություններից, բայց չեն հասկանում՝ ինչ պետք է անեն: 2-3 տարվա սուտը եւ մանիպուլյացիաները, որ մատուցել են ժողովրդին, որոշ առումով իր արդյունքը տվել է, մարդիկ մոլորված են: Բացատրում ենք՝ ինչի համար է այս պայքարը՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, որեւէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում, ասում ենք, որ այս իշխանությունները ամենօրյա հետեւողական գործողություններով բերել հասցրել են նրան, որ Արցախի 75% կորուստ ունենք, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում արդեն մեկ տարուց ավելի՝ ունենք ադրբեջանական զինուժի ներկայություն ու պարտվողական, զիջողական քաղաքականությունը տանում են մինչեւ վերջ, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որ ինձ ստիպել է դուրս գալ փողոց ու դիմել այս ակցիային: Ես չեմ կարող հանգիստ լինել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ կարող էինք կանգնեցնել պատերազմը ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն արդյունքը՝ բացառությամբ զոհերի: Ես չեմ հասկանում, ո՞նց արելի է նման բան ասել: 30-ից ավելի զոհված հերոսների կամ անհետ կորածներ ծնողներ են այստեղ եկել: Գալիս ու ասում են՝ մենք ձեզ քննադատել ենք, որովհետեւ երբ պատերազմից հետո բողոքի ակցիաները սկսել էիք, մեզ իշխանություններն ասում էին՝ այ, եթե իրենք բողոքի ակցիա չանեն, մենք ձեր երեխաներին կգտնենք: Ինքը ամենաթանկը տվել է այս երկրին ու հիմա մեկ գրչի հարվածով հայրենիքը հանձնում են թշնամուն: Իրենց իշխանությունը պահպանելու համար մեր երեխեքին տարան զոհեցին»:

Վանեցյանը վստահեցրեց, որ գլխավոր նպատակը հայրենիքի անվտանգությունն է, իսկ իշխանափոխությունը պետք է՝ դրան հասնելու համար. «Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանությունը: Ասում եմ՝ ունենք նպատակ ունենանք անվտանգ երկիր, Արցախի հետ կապված ունենանք կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացած հատվածը, որեւէ մեկը իրեն թույլ չտա ասի՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Այս մարդիկ են բերել հասցրել այս իրավիճակին ու իրենց գնալուց հետո է միայն հնարավոր շտկել իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930