Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը շրջակա միջավայրին հասցված՝ 8 մլն դրամից ավել վնաս է արձանագրել

Ապրիլ 19,2022 12:29

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 95.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 26 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել էր 23 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել է  2 300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրվել էր 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք,

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3  դեպքով նշանակվել է  250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 15 դեպք:

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.396.185 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից`

5-ը՝ ընդերքօգտագործում

3-ը՝ ջրօգտագործում և թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

2-ը՝ արտադրություն,

1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք,

1-ը՝ ՓՀԷԿ ։

Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝  200.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 167.700 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930