Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել. իշխանությունը հանրությանը շանտաժի է ենթարկում, թե բա գիտե՞ք՝ մենք գնանք, խաղաղություն չի լինի․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 19,2022 11:58

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։

Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։

Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։

Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։

Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։

Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930