Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։
Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։
Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։
Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից:
Կարդացեք նաև
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: