Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսական բանավեճ եւ արդիական խնդիր

Ապրիլ 19,2022 10:00

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը, ինչպես եւ սպասվում էր, խիստ դրական է ընդունվել «նախկինների» եւ խիստ բացասաբար՝ «նախկինների նախկինների» (այսինքն՝ առաջին նախագահի կողմնակիցների) կողմից: Ընդ որում, «ներկաները» դա, որքան տեսնում եմ, առանձնապես չեն մեկնաբանում, բայց բացասման բացասման հայտնի օրենքով պետք է որ համաձայն լինեն Օսկանյանի քննադատների հետ:

Ինձ թվում է, բանավեճը, չնայած գործող քաղաքական ուժերի մեջ է, բայց իրականում կրում է պատմական, ակադեմիական բնույթ: Քննարկվում է հետեւյալ հարցը՝ ինչպիսիք էին 1990-ականներին առաջարկվող ղարաբաղյան կարգավորման տարբերակները: Այդ հարցում գոնե ինձ համար գոյություն ունի շատ հեղինակավոր մի աղբյուր՝ հայտնի դիվանագետ, հիշյալ ժամանակահատվածում այդ խնդրով զբաղվող Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի կայքը: Եթե հետաքրքիր է, ընթերցողները կարող են ծանոթանալ փաթեթային, փուլային եւ «ընդհանուր պետություն» տարբերակներին եւ համոզվել՝ դրանցից որոնք էին ենթադրում Արցախի կարգավիճակ Ադրբեջանից դուրս, որոնք՝ ոչ:

Բայց այդ բանավեճի արդիականությունն ինձ համար, ճիշտն ասած, առանձնապես հասկանալի չէ: Ի՞նչ իմաստ ունի քննարկել այն, ինչը կյանքի չի կոչվել: Ենթադրենք, այս կամ այն տարբերակը հոյակապ էր, 100 տոկոսով «հայանպաստ» եւ այլն: Եթե «ներկաները», «նախկիններն» ու «նախկինների նախկինները» չեն կարողացել դրանք կյանքի կոչել, ուրեմն, այդ փաստաթղթերն այլեւս անցել են պատմության գիրկը:

Վարդան Օսկանյանի հոդվածում կա երկու կետ, որոնց հետ ես ամբողջությամբ համաձայն եմ.

1/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որեւէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։

2/ բանակցությունների ժամանակ դու չպիտի նախօրոք ասես, որ պատրաստ ես կատարել դիմացինիդ առավելագույն պահանջները: Այդպիսով դու գործնականում զրկվում ես բանակցելու, այսինքն՝ քո շահերն առաջ մղելու հնարավորությունից:

Ապրիլի 13-ի վարչապետի, իսկ այնուհետեւ նրա խոսքը «երանգավորող» ՔՊ-ականների հայտարարությունները «ոչ դավաճանական էին», ոչ էլ՝ «թուրքամետ»: Այդ «դրամատիկ» հռետորաբանությունը կիրառում է խորհրդարանական ընդդիմությունը՝ իր ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար: Պարզապես այդ հայտարարությունները հակասում են արտաքին քաղաքական մեխանիզմների մասին տարրական պատկերացումներին: Եվ մեր դեպքում ամենակարեւորը հետեւյալն է` արդյոք Փաշինյանը հասկանո՞ւմ է, թե ինչ են նրան ասում միջազգային խաղացողները, նախեւառաջ, իհարկե, ռուսները: Ցավոք, այդ հարցին չեմ կարող վստահաբար դրական պատասխան տալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. ընթերցող says:

    Փաստորեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը ոչ դավաճանական է և ոչ թրքամետ՞ Ձեզանից նման հայտարարություն չէի սպասում, պարոն Աբրահամյան…

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ի՞նչ կարևոր է երկրի համար՝ դավաճա՞ն է, թե՞ տհաս, թրքամե՞տ է, թե՞ ապուշ: Ինքը, դեռևս նախորդ դարում, հենց Ձեզ է ասել, որ «գերադասում է խաղալ իր սեփական խաղը»: Եթե սա էր լինելու այդ խաղը, ապա ինքներդ դատեք՝ դավաճա՞ն է, թե՞ ապուշ:

  3. Aha says:

    I agree with the editorial that the key issue here is the incompetence and amateurism of the ruling team. The overall impression since 2018 is that this administration considered the Karabakh issue a political liability for which it was imperative to do just enough to not lose power, not more (continue or re-energize the peace process), not less (keep up funding Artsakh, throw money at it to have peace of mind).

    Some say it is under direct foreign influence and that it is impossible that they were so stupid as to stall the peace process and wait for a war. I say that it is possible for an administration to collaborate with foreign powers and to choose a different foreign policy orientation (with the best of intentions and for the good of the country) but even in that case, if they were competent they would have succeeded in avoiding the war!

    The issue – to rephrase it – is therefore this administration’s inability (putting it mildly) to deal with crucial national security issues in a way that would minimize Armenia’s losses.

    • Ջորդանո Գալիլյան says:

      “I agree with the editorial that the key issue here is the incompetence and amateurism of the ruling team”

      I disagree with the editorial in that respect. The key issue is the outright treason of the Turkish puppet regime, rather than the “incompetence and amateurism” of these ruling scumbags.

      “Some say it is under direct foreign influence and that it is impossible that they were so stupid as to stall the peace process and wait for a war.”

      I would say even that they did everything to destroy the negotiations and provoke a bloody war with an ultimate aim to get rid of Artsakh (of course, for “Sergo-jan’s well being” as outcome) and the Russian troops in Armenia. They were convinced that only a war that will result in the excessive loss of life and human suffering could break the Armenian spirit and make them helpless against nikol’s tyrant Turkophilic regime. Their horrendous ideology was best exposed by V. Karapetian (QP ambassador to Ukraine), who allegedly said in a private conversation as early as in 2019, “A few thousand casualties would force them [Armenians] to come to terms with the loss [of Artsakh]”…

      “even in that case, if they were competent they would have succeeded in avoiding the war!”

      It’s very strange that you ignore the evident fact that they had no intention at all to avoid the war: on the contrary, they were eager to bring the strange war closer and suffer a painful defeat, hiding at the same time behind populist and pseudo-patriotic slogans used as cast-iron alibi…

      • Aha says:

        Giordano, everything your wrote and your POV in general, I have thought about it a million times of course. That this team operated under foreign influence – within the general context of West vs. Russia rivalry – is beyond doubt for me. Too many of their decisions point to drastic unfavorable changes in foreign policy or national security prior to the war. The support they received post war (especially from Turkey during the resignation demand from the generals) also points to that effect. Just the fact that the main topic in Armenia 48 hours prior to the start of the war was (ridiculously) the arrest of the head of opposition Gagik Tsarukyan, is for me a clear sign of an intent to distract, to cover-up something (probably to keep Russia away). Similarly with the Hrayr Tovmasyan case and all the other judicial cases of generals and presidents. I had thought that all that noise and lies were for a greater good, that the end justified the means, and that Armenia would be able to maneuver and avoid the storm. The war proved I was wrong.

        Where we disagree is on the definition of incompetence. Playing populist or geopolitical games is not incompetence in my view, failing to win at it is! It would be possible for a sharp, competent, smart, and experienced Armenian team to play the populist card, to collaborate with foreign powers and intelligence services, to hop (and re-hop) over geopolitical fences … and finally obtain results that, at the very least, minimize Armenia’s losses. This team clearly failed at it because of their arrogance, conceit, and radical approach (similar to the bolsheviks), whereas LTP’s team would have never taken matters to such a fiasco even if ideologically they come from the same tree. In other words, my problem is more in methodology than ideology.

        I don’t think they wanted to cause thousands of casualties, they were probably interested in a quick war and of getting rid of the Karabakh issue (and of Russia), which in their view would bring peace and prosperity to the Caucasus. But you don’t sweeten your mouth by repeating Halva a hundred times. They did not reach their goals (probably got fooled, back-stabbed by smarter players) and brought catastrophe to the Armenian people by breaking their morale (probably irreversibly). Only in my narrow circle, I know of 4 Armenian parents who have since the end of the war removed their children from Armenian school (in a diasporan community) because they no longer see the point of preserving the Armenian identity, of remaining Armenian.

        This is the sad reality, consequence of ignorance and hubris blended with insobriety and stubbornness.

  4. Լավատես says:

    Ա Լավ իշխանություն կարելի է ունենալ, եթե ունենանք լավ ընդդիմություն, ինչքան վատն է իշխանությունը, նույնքան վատն է ընդդիմությունը, բայց ինչքան լավն ու որակով է ընդդիմությունը, այնքան լավն ու որակով է իշխանությունը: Լավ ընդդիմություն դառնալու համար պետք չի ընտրություններում հաղթել, պետք է ընդամենը սեփական ուժերով ստվերային կառավարություն ստեղծել: Երբ իսկական հայերը ստեղծեն իրենց ստվերային կառավարությունը, այն ժամանակ սուտ իշխանությունը ոչ մեկին պետք չի գա ու կթողնի կգնա եւ իշխանության կգա արդեն պատրաստի մասնագետներից բաղկացած ստվերային կառավարությունը: Հետո այս բարձրակարգ իշխանությանը կգա փոխարինելու է՛լ ավելի բարձրակարգ ընդդիմությունն իր ստվերային կառավարությամբ եւ այդպես շարունակ, սա է իշխանության եւ ընդդիմության բնական էվոլյուցիան:
    Բ Մարդ ինչ էլ շինի՝ տուն կառուցի թե ինքնաթիռ ստեղծի, նա չի կարող հատել ֆիզիկայի կարմիր գծերը՝ պոստուլատները, կա ֆիզիկայի հայկական դպրոց, բայց հայամետ ֆիզիկա չի լինում, ֆիզիկայի բոլոր ազգային դպրոցները սրբորեն ընդունում են ֆիզիկայի այդ կարմիր գծերը: Ֆիզիկան գիտություն է, միջանձնական, միջազգային հարաբերությունները նույնպես գիտություններ են իրենց կարմիր գծերով, այստեղ նույնպես կան այդ գիտությունների ազգային դպրոցներ, որոնք հարստացնում են այդ գիտությունները, բայց ինչպես չկա հայամետ ֆիզիկա, այնպես էլ չկա հայամետ միջազգային հարաբերություններ, բազար անելու տեղ չի, ինչպես ֆիզիկայում բազար չեն անում: Հետեւություն, նախքան համագործակցելը հստակ ձեւակերպում ենք պոստուլատները՝ կարմիր գծերը՝ ով էլ ուզում է լինի, բարեկամ թե թշնամի:
    Գ Մի պոստուլատը՝ ցանկացած իրավիճակում պետք է ընտրել լավի ու լավագույնի միջեւ, մյուս պոստուլատը՝ լավն ու լավագույնը միշտ սիրո հետ են լինում՝ մարդասիրություն, ժողովրդասիրություն, երրորդ պոստուլատը՝ կարմիր գծերի պաշտպանության ու զարգացման համար վերազգային կառույց է ստեղծվում՝ ազգային դպրոցների մասնակցությամբ:
    Փորձում եմ ձեւակերպել ստվերային կառավարության հիմունքները, նոր ու բարդ բան է, միայն խելոքները կարող են էշը ցեխից հանել, համեստ ու խելոք հայեր, բարդ բաները ձեր խելքի բանն են, իրար հետ խելք խելքի տվեք ու ստեղծեք ձեր ուզած կառավարությունը, դուք էլ կհարստանաք, ժողովուրդն էլ կծլի կծաղկի:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “հայտարարությունները «ոչ դավաճանական էին», ոչ էլ՝ «թուրքամետ»:”

    Համաձայն եմ. դրանք ոչ թե դավաճանական, այլ ուղղակի թշնամական հայտարարություններ էին, եւ դրանց հեղինակներն էլ ոչ թե թուրքամետ են, այլ երդվյալ թրքահպատակներ

    Ժամանակն է արդեն բարձրացնելու դրա կարգավիճակի նշաձողը՝ դավաճանից թշնամի, իսկ ահա լեւոնականները համառորեն փորձում են իջեցնել իրենց «ազգակործան պատուհասի» կարգավիճակը՝ սարքելով դրան ընդամենը մի տհաս ու անհեռատես կառավարիչ: Թե բա՝ ինքը լավ բաներ էր ուզում անել, բայց դե խելքը չհերիքեց էլի, «կոպտագույն սխալներ» արեց մեր խեղճ պատուհասը: Այ, որ մեր հիմնադիր պատուհասը լիներ, մենք մի ուրիշ ձեւի չնաշխարհիկ՝ ղայդին «խաղաղության դարաշրջան» կբացեինք… 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930