«Երեկվա ընթացքը ցույց տվեց, որ մարդիկ պատրաստ են։ Եթե ոստիկանությունն ուժի է դիմում, կստանա պատասխան։ Քաղաքացին պատրաստ է բռնության դիմանալ»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։
Ռուբեն Հակոբյանը նշեց․ «Չէի ուզի բռնությունը հասնի այն աստիճանի, որ արյուն հեղվի, չնայած պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի էությունը դա կարծես լինի։ Ուժային կառույցները պետք է հասկանան, որ ժողովուրդը բռնությանը կպատասխանի բռնությամբ»,-հավելեց Ռուբեն Հակոբյանը։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կարող էինք պատերազմը կանխել, եւ կլիներ նույն արդյունքը՝ առանց զոհերի, Հակոբյանը շեշտեց, որ նման հայտարարությանն առնվազն նրա հրաժարականը պետք է հետեւեր, իսկ ուժային կառույցները պետք է զբաղվեին նրանով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ