Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանի համեմատականը հիմնավոր է, բայց խնդիրն այլ բանում է»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 18,2022 20:44

«Իհարկե, նա հիմնավոր համեմատականներ է տարել 90-ականների գործընթացի հետ, բայց խնդիրն այլ բանում է։ Այս իշխանությունն այնպես չէ, որ ջանքեր է գործադրել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն առաջ մղելու եւ մոտեցումները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար»,-Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ «Անհրաժեշտ է խուսափել խաղաղության պայմանագիր ստորագրելուց» վերտառությամբ այսօրվա հոդվածին։

«Այս իշխանության գաղափարն այլ բանի մեջ է՝ խնդիր է դրվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամանալու միջոցով «կարգավորել» այն, ինչ առկա է։ Իրականում հենց այնպես հարաբերություններ կարգավորելով, էլ չասած՝ ադրբեջանական պայմանները բավարարելով չես կարող հասնել Արցախի անվտանգության եւ ՀՀ սուվերենության ապահովմանը»,-շեշտեց Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ամեն հայ պետք է գիտակցի, որ Արցախի անվտանգությունից է սկսվում իր բնակավայրի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական  գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930