«2018-ին մենք լավ գիտենք, թե ինչպես է այս իշխանությունը եկել իշխանության: Կարծում եմ, հնարավոր է հայրենիքը փրկել, անհնարին ոչինչ չկա ու ոչինչ դեռ կորսված չի»,- այսօր «Ազատության հրապարակում» լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ոստիկանները բռնի ուժ էին կիրառում Ազատության հրապարակում ցուցարարների դեմ: Օսիպյանը հայտարարեց, որ պատգամավորների կամ առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի է համարում. «Կոչ կանեմ իմ նախկին գործընկերներին առաջնորդվեն միայն օրենքներով եւ հիշեն, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ կգա ժամանակ պատասխան են կրելու: Եղել են դեպքեր իմ գործընկերներից շատ շատերին 2018-ին, տարբեր գերատեսչություններից խնդրել են, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն: Այս անգամ թող իմ գործընկերները ուշադիր լինեն հրաման կատարելուց եւ թող կատարեն, դեմ չեմ, բայց թող առաջնորդվեն օրենքներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ