«Նպատակն է ՀՀ-ն մաքրել Նիկոլ Փաշինյանի խմբակից նաեւ բառի ուղիղ իմաստով։ Առաջարկ ունեմ, խնդրում եմ տարածել»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա նշեց․ «Մի ժամանակ ՀՀ-ն լցված էր «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով եւ այլ ատրիբուտներով։ Այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե Նիկոլն ինչ է բերել այս երկրի գլխին, առաջարկում եմ իրենց տներում անկյուններում մնացած կամ պոլի շոր սարքած «դուխով» շապիկներն ու գլխարկները բերել այստեղ, կուտակել։ Հայաստանը մաքրենք այդ աղբից»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ