Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Եթե այսօր վախենում ենք պաշտպանել մեր հայրենիքը նրանից, ով քանդեց մեր երկիրը, վաղը նրա տեղը զբաղեցնելու է, ասենք, Հեյդար Ալիեւ կրտսերը»

Ապրիլ 18,2022 18:45

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, որ երեկ իր ներկայությամբ աջակցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած անհամաձայնության անժամկետ նստացույցին եւ այսօր էլ պատրաստվում է լինել «Ազատության» հրապարակում, «Հայելի» ակումբում իր մտորումները հայտնեց ապագայի մասին, որն այսպես շարունակվելու դեպքում նրան լավատեսության հույս չի տալիս:

«Ուզում եմ հանրությանն ասել, որ եթե մենք այսօր վախենում ենք պաշտպանել մեր հայրենիքը նրանից, ով քանդեց մեր երկիրը,  պառակտեց հասարակությունը, մեզ ծնկի բերեց նրանց առջեւ, որոնք իրենք էին 30 տարի մեր առջեւ ծնկած եւ չվռնդենք Նիկոլ Փաշինյանին, նրա տեղը վաղը զբաղեցնելու է , ասենք, Հեյդար Ալիեւ կրտսերը որպես Էրմենիստան շրջանի գործադիր կոմիտեի ղեկավար: Սա է այս իշխանության օրոք ամենատեսանելի ապագան: Դրա համար ոչնչից պետք չէ վախենալ, պետք է պայքարել: Վախենալն անիմաստ է, որովհետեւ ամենամեծ սարսափը ապագայում է, առջեւում: Եվ մենք ամեն ինչ ուզում ենք անել, որպեսզի կանխենք այդ սարսափելի զարգացումները: Մենք հիմա պետք է կանգնենք, պատնեշ դառնանք այդ ապագայի առջեւ: Իսկ նա, ով ուզում է մեզ թելադրվող պայմաններով խաղաղություն ունենալ, խնդրեմ,  Շուռնուխ, Դավիթ Բեկ, Ճակատեն: Գնացեք այնտեղ, ապրեք, խաղաղություն կերտեք: Ցույց տվեք, թե ոնց է լինում, որ թուրքը ավտոմատը պահում է երեխայիդ վրա, իսկ դու երջանիկ խաղաղություն ես կերտում»,-ասաց տիկին Ադիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930