Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախում վստահ չլինեին, որ այս իշխանությունն Արցախը թողնելու է Ադրբեջանի կազմում, դիրքորոշում չէին ասի»․ Սոս Հակոբյան

Ապրիլ 18,2022 18:25

«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանի համոզմամբ՝ թուրքական ազդեցության գոտու վերածվելու գործընթացը պետք է կասեցվի համազգային համախմբմամբ։ «Այստեղ գալը գործիք է մարդկանց հետ կապ ունենալու։ Այլ ընդդիմադիրներ եւս ցանցային գործողություններ են սկսում։ Ամեն մեկն իր բաժին գործը պետք է անի։ Եթե թողնենք ինքնահոսի, քաղաքական դաշտն այլեւս ոչինչ չի ունենալու անելու, պետության կորստի առաջ կկանգնենք»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Սոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական  գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

Անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Արցախի գործընկերները սխալ են հասկացել ՀՀ իշխանության դիրքորոշումը, եւ որ Նիկոլ Փաշինյանի ելույթում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին խոսք չկա՝ Սոս Հակոբյանը շեշտեց․ «Այս իշխանությունը տասը րոպեն մեկ իրար հակասող բաներ է ասում։ Փաստենք, որ իշխանության ներկայացուցիչները կասկածի տակ դրեցին Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորությունը, ասեցին, թե կարգավիճակի նշաձող պետք է իջեցնել, ինչից հետո կապիտալիստ պատգամավորները սկսեցին ասել, թե թուրքերը փող կներդնեն ՀՀ-ում եւ այդ երաշխիքով մեր վրա չեն հարձակվի։ Եթե Արցախի իշխանությունն ու ԱԺ-ն վստահ չլինեին, որ իշխանության պայմանավորվածությունն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է, հստակ դիրքորոշում չէին արտահայտի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930