Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի իշխանությունների հետ միասին պետք է գործենք այնպես, որ մեր երկուսի տեսակետները համընկնեն». Վաղարշակ Հակոբյան

Ապրիլ 18,2022 18:05

ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Արցախի խորհրդարանի պատմական որոշմանը, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին կարմիր գծերը չհատել, Արցախը երբեւէ չտեսնել Ադրբեջանի կազմում, ձեզ հիշեցնում են, որ Արցախը բեռ չէ,Արցախը զրահաբաճկոն է ու այն հանելու դեպքում Արցախը վտանգվելու է՝ Հակոբյանը պատասխանեց. «Նախ, ով որ այդպիսի գնահատական է տվել Արցախի բեռ լինելու հետ կապված, առնվազն անկեղծ չի եղել: Նման հայտարարությունները ես դատապարտում եմ: Արցախը հպարտություն է մեզ համար եւ արցախյան՝ տասնամյակներով ընթացող պայքարը եւս հպարտություն է: Մենք բազմաթիվ, հազարավոր եղբայրներ ենք կորցրել այդ պայքարի ճանապարհին եւ այժմ, դրանից հետո եւ մինչեւ դա էլ պետք է արվեր ամեն ինչ, որ այլեւս երբեք ոչ մեկի չկորցնենք մեր անվտանգային խնդիրների պատճառով: Մենք այժմ այդ ուղղությամբ ենք շարժվում: Ինչ վերաբերվում է Արցախի խորհրդարանի հետ կապված կոնկրետ գնահատական տալուն, Արցախն ունի այսօր բավականին կարեւոր եւ անկախ կարգավիճակ: Երբեւիցե Արցախի իշխանությունները այնքան անկախ չեն եղել իրենց գործողություններում, ինչքան հիմա: Ես համոզված եմ, որ Արցախի իշխանությունների հետ միասին պետք է գործենք այնպես, որ թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ներքին հարթակներում, թե՛ տարբեր մարմինների հետ առնչվելուց՝ մեր երկուսի տեսակետները համընկնեն, որովհետեւ ես վստահ եմ, ինչպես այսօրվա քաղաքական իշխանությունը, այնպես էլ Արցախի իշխանություն անելու են ամեն ինչ, որ խնդրի հանգուցալուծումը լինի ի նպաստ Արցախի եւ ՀՀ-ի ժողովրդի»:

Հարցրեցինք՝ եթե կա այդ համագործակցությունը, ինչո՞ւ են Արցախի պատգամավորների մոտ հարցեր առաջանում Փաշինյանի ելույթի հետ կապված, բացարձակ անակնկալ էր իրենց համար այդ ելույթը ու հրապարակային էին հարցնում՝ ի՞նչ է նշանակում Արցախի «կարգավիճակի նշաձողի իջեցում»՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ Արցախի իրենց գործընկերները բոլոր հուզող հարցեր պատասխանները կարող են ստանալ, ունեն բոլոր հնարավորությունները դրա համար. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ սինխրոն աշխատենք, բոլոր հարթակներում լավագույնս ներկայացնենք մեր ժողովրդի տեսակետը ու այն, թե ինչ է ձեռնտու մեր ժողովրդին:

Նա չհամաձայնեց, որ սեպ է խրվել ՀՀ-ի ու Արցախի միջեւ. «Բոլոր հարցերը պարզաբանվելու են ու կան դրա համար բոլոր հնարավորությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930