Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան. Ինձ թվում է՝ պարոն Օսկանյանն ամբողջությամբ չի գիտակցում, թե որքան փոքր են Հայաստանի հնարավորություններն այսօր ինչ-որ բաների ոչ ասելու

Ապրիլ 18,2022 17:49

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարդան Օսկանյանի հոդվածը ենթադրում եմ Հայաստանում այսօր ամենաբուռն քննարկումների առարկա է դառնալու։ Հաղթողականնները էդ հոդվածը ցիտելու են որպես իրենց դիրքորոշման հերթական անհերքելի ապացույց։ Ցիտելու են էն հատվածը, որտեղ Օսկանյանը պատմում է, թե ինչպես Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց իրեն` հարցնելով, թե արդյոք հնարավոր է Արցախի կարգավիճակ ապահովել Ադրբեջանից դուրս, եթե Հայաստանը պնդի, որ կարգավիճակի հարցը պետք է փաստաթղթի մաս կազմի, թե ինչպես ինքը պատասխանեց հնարավոր է ու թե ինչպես իրենց իսկապես հաջողվեց դա անել հետագա փաստաթղթերում (ընդհանուր պետություն, Քի Վեստ, Մադրիդյան սկզբունքներ)։ Մի կողմ թողնելով, էն ակնհայտ հարցը, թե լավ, ընդհանուր պետությունը ո՞նց էր Ադրբեջանից դուրս կարգավիճակ նշանակում կամ թե արդյո՞ք մյուս փաստաթղթերը նման բան նշանակում էին, նրանք չեն հարցնելու` պարոն Օսկանյան, 20 տարի իշխանություն ունեիք (ՍՍ-ի իշխանությունն էլ էր իրենցը), բա ինչո՞ւ չապահովեցիք էդ կարգավիճակը։

Ինչ վերաբերում է հոդվածի հիմնական առաջարկին, որ պետք է զերծ մնալ խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ինձ թվում է պարոն Օսկանյանն ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ ու թե որքան փոքր են Հայաստանի հնարավորություններն այսօր ինչ-որ բաների ոչ ասելու։ Դա Հայաստանից չի կախված այլևս, այլ Ռուսաստանից։ Հայաստանի իշխանությունները հիմա ընդամենը մի որոշում ունեն կայացնելու, Ռուսաստանի հետ են կոորդինացնում իրենց անելիքը, թե՞ համարում են շատերի պես, որ Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայում ու (ականջդ կանչի Վազգեն Մանուկյան) գնացքից թռչելու ժամանակն է։ Մնացածը նորից իղձերի շարադրանքի ժանրից է։

Հոդվածին հղումը մեկնաբանության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ …»
    Պրոֆեսոր, իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի հետ: Արդյոք սրա համար չէի՞ն 2008-ին Օպերայի հարթակում իրար հետ պարում Ձեր կուռքն ու «ազգակործան պատուհասը»: Դուք էլ, կարծես, ծափ էիք զարկում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930