Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հանձնվելու է, Արցախը՝ ոչ․ ինքը կյանքի վերջին տարիները ՔԿՀ-ում է անցկացնելու»․ Գեւորգ Պետրոսյան

Ապրիլ 18,2022 16:34

«Հավատում եմ պարոն Վանեցյանին, նա լուրջ թիմ ունի, եւ պայքարը հաջողությամբ է ավարտվելու։ Սա իշխանության եւ կուսակցության կռիվ չէ։ Ես երբեք որեւէ մեկի շահը չեմ սպասարկել։ Սա պետականափրկության պայքար է։ Դրա համար կոչ եմ անում բոլորին իմանալ»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ամեն ինչ, եւ նոր իշխանությունը պետք է մի քանի հոդվածով նրան պատասխանատվության կանչի։

Պետրոսյանը դատապարտեց ոստիկանության երեկվա գործողությունները․ «Ո՞ւր են այդ կարմիր գլխարկավորները՝ խաղաղ ցուցարարներին ծեծելով տարան․․․Փաշինյանն այնքան անամոթ է, որ իբր հեծանիվ է քշում։ Արա՜, բա որ հեծանիվով ֆռռացող տղա ես, հետեւիցդ այդքան «ախռանան» ի՞նչ գործ ունի»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական  գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

Գեւորգ Պետրոսյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ինքնախոստովանություն արեց ԱԺ ամբիոնից․ «Որ պատահական ավտոյի տակ կատու է ընկնում, ամբողջ օրը քեզ վատ ես զգում։ Արա՜, բա դու այդքան երեխու գլուխ կերար, հիմա էլ ներողություն ես խնդրում եւ շարունակում կառավարության նիստ անել։ Նման մարդն իրավունք չունի ղեկավար լինել։ Ինքը հանձնվելու է, Արցախը՝ ոչ։ Ինքը կյանքի վերջին տարիները քրեակատարողական հիմնարկում է անցկացնելու։ Մինչեւ հանրաքվե չլինի, ՀՀ սահմանները չեն կարող փոխվել։ Ինքն այսօր իր կառավարական առանձնատնից բացի՝ կզիջի նաեւ այս արձանն ու Օպերայի շենքը, մենակ թե մնա պաշտոնին, բայց քանի որ հակասահմանադրական փաստեր կան, հետո այս ամենը վիճարկվելու է, իր կնքած գործարքները հնարավոր է լինելու ճանաչել հակասահմանադրական»։

Գեւորգ Պետրոսյանը նաեւ նշեց՝ անգրագիտություն է հայտարարելը, թե ՀՀ-ն պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի մասին իր պատկերացումների նշաձողը․ «Արցախի սահմանադրությունն է ասում, որ Արցախն անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Վարչապետն ո՞վ է, որ սահմանադրությամբ ամրագրված նշաձողն իջեցնի։ Այն կարող է փոխվել բացառապես հանրաքվեի միջոցով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930