Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քեմալականների առաջնորդն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ

Ապրիլ 18,2022 16:23

Ermenihaber. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ։ Նա հանդիպել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։

Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ համայնքին Զատկի տոնի կապակցությամբ։  Քըլըչդարօղլուն լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել Հրանտ Դինքի սպանությանը։

Նշելով, որ իրենց իշխանության գալու դեպքում պայքարելու են մութ ուժերի դեմ՝ ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ թեև Դինքի վրա կրակող անձը բանտում է, բայց իրական մարդասպանները դեռ չեն գտնվել։

«Եթե դուք ճանապարհ եք ընկնում՝ ասելով, որ պայքարելու ենք մութ ուժային կենտրոնների դեմ, պետք է գտնեք իրական մարդասպաններին։ Այդ ժամանակ այս հանրության մեջ կհասնենք հաշտեցման մակարդակի։ Տիկին Ռաքելը շատ լավ խոսք ունի՝ «երեխայից մարդասպան ստեղծող այդ խորը խավարը»։

Պետք է անպայման լուսավորենք այդ խորը խավարը, որը համագործակցում է ավազակախմբերի և ընդհատակյա ուժերի հետ»։

Քըլըչդարօղլուի կարծիքով՝ պետք է պետության մեջ արմատներ ձգած այդ անձանց հայտնաբերել ու արմատախիլ անել պետության ներսից ու այդ կերպ երկրում ապահովել խաղաղություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930