Ազատության հրապարակում այսօր լրագրողները քանիցս փորձեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին հարցեր հղել, հետաքրքրվել, թե ինչ գործողություններ են նախատեսում, Վանեցյանը, սակայն, խնդրեց սպասել։ Ասաց, որ կխոսի այսօր երեկոյան 19:00-ին։
Օրվա ընթացքում նստացույցը հրապարակում շարունակվում էր։ Քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչները գալիս էին, գնում, հետո նրանց փոխարինում էին մյուսները։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ