«Հրապարակ». Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գլխավոր ռազմական տեսուչ աշխատած Մովսես Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը՝ սաղավարտների եւ զրահաբաճկոնների խնդրի մասին, նշեց՝ այդ հարցի վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանն է ստում, եւ Դավիթ Տոնոյանը․ «Տոնոյանը պիտի, որպես պաշտպանության նախարար, հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ։ Երկրորդ․ զինված ուժերը, առկա ուժերը եւ այն անձնակազմը, ովքեր կցագրված են, պատերազմի ժամանակ՝ բոլորի համար սաղավարտ եւ զրահաբաճկոն եղել է, չի եղել կամավորականների համար, որն ապօրինի է։ Կամավորական ջոկատներն ապօրինի կառույցներ են, չի նախատեսվում ոչ մի օրենքով, ոչ մի հրամանագրով։ Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ եւ զրահաբաճկոն չի տրամադրվել։ Բանակի քանդման, մեր պարտության հիմքն է դրել կամավորական ջոկատների գնալը, շատ վատ բան եմ, չէ՞, ասում․․․ դա մեծ վնաս էր»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: