Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Եթե միայնակ եք, եկեք Երևան. ռուս զբոսաշրջիկ. Ա1+

Ապրիլ 18,2022 15:25

Ա1+. Եկատերինան ռուս զբոսաշրջիկ է, որն արդեն 2 շաբաթ է՝ Երևանում է։ Ասում է, որ Հայաստան է եկել լիցքաթափվելու համար․ «Ես այստեղ եկել եմ մենակ, ու մինչ գալս ինձ չէր բավականացնում իրական շփումը, բայց այստեղ դա կա, այնպես որ եկեք Երևան, եթե դուք միայնակ եք»։

Եկատերինան շատ է հավանել նաև հայկական խոհանոցը․ «Ես շատ եմ սիրում հայկական խոհանոցը, քանի որ ես սիրում եմ միս, և սիրում եմ տոլմա։ Իմ բոլոր ընկերուհիները, ովքեր եկել են Հայաստան, գիրացել են 3-4 կիլոգրամով, որովհետև նրանք ուտում են հայկական ուտեստներ, և դա շատ լավ է։ Պետք է ասել՝ եկե՛ք Հայաստան, որովհետև այստեղ շատ լավ երկիր է, շատ լավ բնություն է և այստեղ միշտ կա ինչ-որ բան զբաղվելու համար։ Եթե դուք մտածում եք՝ գաք, թե չէ, ապա եկեք, խորհուրդ եմ տալիս»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել