«Այնպես արեք, բոլորի հետ համաձայնեցրեք, որ չորեքշաբթի գնա կառավարություն: Արդեն եղանակները լավացել են, շատրվանները միացրել ենք, աշխատում են ու Հանրապետության հրապարակի շատրվանները ամեն րոպե կարող են չաշխատել»,-ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության ղեկավարը զեկուցեց հրապարակի շատրվանների աշխատանքն ապահովող սարքավորումների վերանորոգման, արդիականացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ընթացքի մասին:
Քաղաքապետին հայտնեցին, որ մեկ անձով գնման նախագիծը Իրավաբանական վարչության հետ քննարկել են եւ այսօր վերջնական եզրակացությունը կլինի:
Քաղաքապետն ասաց, որ մինչեւ շատրվանների սարքավորումները բերեն, պայմանագիրը կնքեն՝ ամառը կգա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ