Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ գումար կա ոստիկանության զորքերի սպառազինության համար, սակայն գումար չկա զորամասի պահակի ու լույսի վարձի համա՞ր. կառավարությունը, որոշել է վաճառել ՊՆ-ին ամրակցված 71 անուն անշարժ գույք. Մանգասարյան

Ապրիլ 18,2022 14:51

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը, որոշել է վաճառել Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլ, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։

Ցուցակում տեղ են գտել նաեւ Երեւանում եւ ՀՀ մի շարք այլ մարզերում գտնվող զորամասեր։

Ստացվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գումար ունի ոստիկանության զորքերի սպառազինության, ավտոպարկի թարմացման, տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների գերթանկարժեք մեքենաների եւ վերջիններիս պարգեւավճարների համար, սակայն գումար չունի պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի բալանսում գտնվող զորամասի պահակի ու լույսի վարձի համա՞ր։

Զավեշտալին նաեւ այն է, որ մեկ տարուց ավել խոսում է բանակի արդիականացման եւ այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, եւ վերջում պարզվում է, որ նույնիսկ պահեստի պահակի փող չկա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930