«Մեր Օպերայի շենքը մութ է: Կարծում եմ, այն բավականին գեղեցիկ է եւ պետք է ճիշտ լուսավորություն իրականացնել»,-այսօր այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա քաղաքապետարանի մշակույթի վարչությանը եւ «Երքաղլույս» ընկերությանը հորդորեց ՄԱԿ-ի գործընկերների, ճարտարապետ-դիզայների հետ այս հարցը քննարկել՝ Օպերայի շենքի լուսավորությունը փոխելու համար:
Քաղաքապետն ասաց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ ներկայացրել է նախագիծ, որպեսզի իրականացվի Վահագն վիշապաքաղի եւ Տորք Անգեղի արձանները տեղափոխելու վերաբերյալ. «Քննարկեք, հասկանանք՝ ոնց ենք այդ հարցը լուծում։ Կարծում եմ դրանք կարող են ավելի տեսանելի վայրում դրվել, քան այս պահի դրությամբ տեղադրված են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ