Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ