Լրահոս
Օրվա լրահոսը

«Չփոխանցեմ այն հայհոյանքները, որ դուք տալիս էիք Նիկոլ Փաշինյանի հասցեին». Նաիրա Զոհրաբյանը՝ Գուրգեն Արսենյանին

Ապրիլ 18,2022 13:55

«Քրեական օրենսգրքում շատ արագ պետք է վերականգնել մահապատժի հոդվածը: Ես թքել եմ եվրոպական բոլոր կառույցների ճակատին, ովքեր մեզ կարող են ասել՝ դա մարդու իրավունքի ոտնահարում է: Շուշին հանձնածները պիտի գնդակահարվեն: Բունկերի ողջ թայֆան պիտի կանգնի ՔՕ-ի ծանրագույն հոդվածի առջեւ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ անգամ իրեն ժողովրդավարության բաստեոն հռչակած ԱՄՆ նահանգներում մահապատիժ կա: Անմեղության կանխավարկածը կա, Նաիրա Զոհրաբյանը դա չի անտեսում, բայց համոզված է՝ մեղավորները պետք է պատասխան տան՝ օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ քաղաքացիներին նա կոչ է անում՝ ոչնչից չվախենալ, ոտքի կանգնել, գալ Ազատության հրապարակ: Վախով, ըստ նրա, այժմ ապրում են իշխող ուժի ներկայացուցիչները, որոնց վիզաները եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում ապահովված են, բայց զգուշացնում է. «Որեւէ մեկդ չեք թռնելու, այդ օդանավը չի թռնելու, նույնիսկ թուրքական չվերթներով դուք չեք փախնելու, որովհետեւ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շրջապատելու են Զվարթնոց օդանավակայանը, ոչ մի հայրենադավ չի լքելու Հայաստանը: Որպեսզի չլինի հաշվեհարդար՝ կամովին գալու եք եւ հանձնվեք նոր իշխանության արդարադատությանը»:

«Լենա Նազարյանը, որտեղ մի ճմրթված թուփ էր տեսնում, գնում գրկում էր եւ բնապահպանական աղիողորմ ճիչեր էր արձակում: Տիկին Նազարյան, ես չտեսա ձեր ճիչը, երբ ձեր սիրած թուրքը սպիտակ ֆոսֆոր էր կիրառում մեր զինվորների դեմ: Ամոթ է, որդի ունեք, ձեր որդու մասին մտածեք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իշխող ուժի պատգամավոր Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ զարմանում է, որ կանայք, փոխարեն ասեն՝ խաղաղության պայմանագրիր կնքեք Ադրբեջանի հետ, ասում են՝ սահմաններն ամրացրեք:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին էլ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջինս իրեն ստիպում է մասնավոր զրույցներ հրապարակել. «Երբ ձեզ առաջարկ չէր եղել անցնելու այս կուսակցության … ամեն օր, երբ մենք զբոսնում էինք եւ մեր ճանապարհները հատվում էին «պրոսպեկտի» մայթին… չփոխանցեմ այն հայհոյանքները, որ դուք տալիս էիք Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ ասում էիք՝ մի բան արեք, օր առաջ ազատվեք այս արհավիրքից: Ես կարծում եմ, դուք տղամարդկային արժանապատվություն կունենաք եւ չեք ասի, որ ես ստում եմ, որովհետեւ ինձ հետ միշտ կար մի մարդ, որը լսում էր եւ ասում էր՝ ի՜նչ ազնիվ մարդ է, ոնց է հասկանում իրականությունը եւ ոնց է ատում Նիկոլին: Ընդամենը մի մանդատի համար, դուք պատրաստ եք ծախել Հայաստանը եւ Արցախը»:

Իսկ Խաչատուր Սուքիասյանին էլ ցավով փոխանցեց, որ այս անգամ չի հասցնի թուրքերի հետ իր բիզնեսը շարունակի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930