Լրահոս
Օրվա լրահոսը

Կթույլատրվի ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն, փամփուշտների քանակի սահմանափակումը կչեղարկվի. Վիլեն Գաբրիելյանը նախագիծ է շրջանառել

Ապրիլ 18,2022 13:51

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկել եմ շատ կարևոր լուրի մասին զեկուցեմ, առ այն, որ պաշտոնապես շրջանառության մեջ եմ դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը, որով՝

Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:

Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:

Հստակեցվում են զենքի տեսակները:

Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։

Զենքի Հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930