«Ցավդ տանիմ, Արցախ» փառատոնը մեծ ոգևորություն առաջացրեց երիտասարդների ու պատանիների շրջանում: Սրանով է նաև պայմանավորված փառատոնի շրջանակներում տարբեր ծրագրերի իրականացումը:
Փառատոնի կազմակերպիչը «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպության նախագահ Սնեժանա Թամրազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կարևորում են նմանօրինակ մշակութային ծրագրերի իրականացումը հատկապես այսօրվա խառնակ ժամանակաշրջանում:
Ցուցահանդես, երգ ու պար, տոնական գույներ. Ասկերանի կենտրոնական պուրակը մարդաշատ էր: Այս ամենին զուգահեռ նաև մրցանակաբաշխություն՝ բանաստեղծությունների և ձեռագործ աշխատանքների նախապես հայտարարված մրցույթում հաղթած մասնակիցների համար:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ