Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 18,2022 12:07

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։

Տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իրականացնում է մշակութային ցեղասպանություն տարբեր ձևերով․ եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանատների բարբարոսական ավերածություններ են տեղի ունենում, զուգահեռաբար փորձեր են արվում ապահայկականացնել այդ հուշարձանները, վերագրել ալբանացիներին։

Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այս հանցանքները նոր թափ ստացան և հասան ահռելի զանգվածների։

Հայկականությունը և քրիստոնեությունը Արցախից ջնջելու գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար։

ԱՄՆ կատարած այցիս ժամանակ տարբեր հանդիպումներին կոնգրեսականներին եմ փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ատելության խոսքի քարոզի մասին։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930