Երկուշաբթի առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Լվովին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին:
«5 թիրախային հրթիռային հարված Լվովի վրա: Համապատասխան ծառայություններն արդեն տեղում են: Առավել մանրամասն տեղեկությունը ճշտվում է»,- գրել է Սադովոյը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
BBC-ի թղթակիցը հայտնել է, որ պայթյուններ լսվել են քաղաքի արևմտյան հատվածում՝ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանից ոչ հեռու:
«Դեպքի վայրից բարձրանում է խիտ սևամոխրագույն ծուխ, և BBC-ի աշխատակիցներից մեկը տեսել է թռչող հրթիռը: Պայթյունից առաջ մոտ 45 րոպե հնչում էր օդային տագնապը»,-գրում է BBC-ն:
Կարդացեք նաև
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ