Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փնտրում էի ու գտա»՝ ֆոտոշարք

Ապրիլ 18,2022 13:30

Երեւանյան հյուրերը, որոնց հանդիպեցի Թումանյան փողոցում, չէին ցանկանում նկարվել: Այնուամենայնիվ, սիրուն ընտանիքի մեկ անդամը չնկարվեց, իսկ ռուսներից երեքը պատրաստակամ կանգնեցին լուսանկարչական սարքի դիմաց:

Հյուսիսային պողոտայում իրանցիներն էին:

Նրանց հետ զրուցելիս պարզեցի, որ Երեւան են եկել Անգլիայից Հայաստան եկած հարազատին հանդիպելու։

Խմբի կանայք չցանկացան նկարվել։ Իսկ մյուսները որեւէ խնդիր չտեսան:

Պաղեստինցի Ժան Աբդոն Թանգարանը նստած հարցնում է.

– Հայաստանի՞ պատմության թանգարան։

Ասում եմ.

– Բա էլ որ երկրի, եթե ոչ Հայաստանի թանգարան։


– Մի քիչ էլ հունական արյուն ունեմ, մայրս հայ է, ազգանունս պաղեստինցի հայրիկիցս է։ Էհ, երեք արյունով բավարարվենք։ Խոսում է հայերեն, ֆրանսերեն եւ իհարկե՝ արաբերեն։

Ասում է՝ «ինձ ուրիշ տուրիստներ կողոպտել են»։ Տնաշեն, մտքումս ասում եմ. ո՞վ է քսան հազար դոլար դնում գրպանը եւ գնում շուկա։

Սեւամորթ տղան համ սիրուն էր, համ սեւի ու ոսկեգույնի համադրությամբ հագուստներն էին համահունչ պաղպաղակի դեղինի հետ։

Այդպես էլ ասացի եւ  բացատրեցի, որ նկարդ կարող է հայտնվել «Առավոտ» օրաթերթում։ Սիրուն ժպտաց ու ասաց` «օքեյ»։ Նիգերիայից է ու թե ոնց է հայտնվել այստեղ,  ասաց, որ Հայաստանում ուրախ է։ Համ էլ ֆուտբոլիստ է։


Շաքե Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930