Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»

Ապրիլ 18,2022 12:00

Դեռ վաղ ժամանակներից թուրքերը վատ համբավ ունեին, իսկ թուրք կոչվելը նախատինք էր համարվում: Ղուրանում էլ թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ Թուրքերի անմարդկային որակների մասին են փաստում նաեւ տարբեր ազգերի ու ժողովուրդների ասացվածքները: Իսկ ըստ եվրոպական երկրների  ավանդազրույցների, թուրքերը պատկերվել են մարդակեր՝ կիսամարդ եւ կիսագայլ կերպարանքով: Թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ Եվրոպայում սկիզբ է առել դեռեւս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ, պաշարել Վիեննան եւ նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար: Այդ ժամանակ էր, որ Ավստրիացի եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541 թթ.) թուրքերի մասին հետեւյալ կերպ է արտահայտվել. «Աշխարհում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի եւ սեռի խտրականության սպանում են թե՛ մեծին, թե՛ փոքրին եւ թե՛ անգամ մոր արգանդում գտնվող մանկանը»:

Արաբական զորավար Մուհամմադ Իբն Քասիմի կարծիքով էլ. «Ալլահը թուրքին հատուկ ստեղծել է նրա համար, որպեսզի մյուս մուսուլմաններին ցույց տա, որ գոյություն ունի դժոխք»: Թուրքի հետ խաղաղության դարաշրջանի մեկնարկն էլ ընդամենը միֆ է, այս իշխանությունների կողմից մարդկանց մոլորեցնելու նպատակով ներարկվող պոպուլիզմի թմրանյութի հերթական չափաբաժինը, ժողովրդահաճո կարգախոսներով ու պատերազմով վախեցնելով զիջումների գնալու եւ իշխանությունը պահելու միջոց:

Չպետք է մոռանալ, որ թուրքը երբ ուժեղ է, անզիջում է, անողոք ու դաժան, իսկ երբ թույլ է՝ վախկոտ է, նվաստ, շողոքորթ ու քծնող: Թուրքի հետ սիրախաղն էլ նոր ցեղասպանության կանխազգացում է առաջացնում:

Իսկ պարտությամբ, կազմալուծված անվտանգային համակարգով, արժեզրկված պետական ինստիտուտներով, պետության ու ժողովրդի թուլացած իմունիտետով, նվաստացած ու բարոյազրկված ժողովրդով, կորսված ազգային արժանապատվությամբ ու միջազգային հեղինակությամբ թուրքի հետ հնարավոր է բանակցել միայն ստրկացման, գաղութացման, կապիտուլյացիայի ու զիջումների շուրջ: Չի կարող արժանապատիվ խաղաղություն ունենալ մի ժողովուրդ, ով հաշտվում է նվաստացման, հայրենիքի կորստի, պարտության, իր նկատմամբ դավադրության, ստրկության ու հպատակության հետ, ով հանդուրժում է այս իշխանություններին եւ յուրահատուկ համակրանք ունի գորշ միջակության նկատմամբ, ով չի գիտակցում դարերով չունեցած այդքան թանկ՝ անկախության ու պետականության գինը: Խաղաղությունը, ազատությունն ու անկախությունն էլ ձեռք են բերվում, այլ ոչ թե շնորհվում կամ ողորմություն են տրվում, ձեռք են բերվում ժողովուրդների անկոտրում ոգու, զոհողության, կազմակերպվածության, շրջահայացության, իմաստուն դիվանագիտության, հզոր բանակի, կայացած պետական ինստիտուտների, կրթական ու գիտական համակարգի եւ զարգացած տնտեսության միջոցով: Չկան ազգեր, ժողովուրդներ, որ չուզեն խաղաղ ապրել, չէ՞ որ խաղաղությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը: Հնարավոր չէ անընդհատ ապրել պատերազմի ու չլուծված հակամարտության պայմաններում, ատելությունն ու թշնամանքն էլ ըստ էության թույլի, վախկոտի ու խեղճի հատկություն են:

Սակայն Աստծո կամքով ու ճակատագրի հեգնանքով, ցավոք, պարտադրված ենք ապրել թուրքի ու ադրբեջանցու հարեւանությամբ եւ ուզենք, թե չուզենք՝ համատեղ գոյակցությունն այլընտրանք չունի: Խաղաղությունը, սակայն, պետք է լինի արժանապատիվ, խարսխված լինի արդար ու փոխշահավետ պայմանագրի վրա: Սակայն ինչպես պայմանավորվել խաղաղության մասին այն հարեւանների հետ, ում խաղաղ գոյակցությունը տրված չէ արյամբ ու մայրական կաթով, ում հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, իսկ ազգային ռազմավարական երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում հայի տեսակն  ու Հայաստանը աշխարհի երեսից վերացնելը, ում հոգեբանության հիմքում ի սկզբանե ընկած էին մոլեռանդությունը, բարբարոսությունը, դաժանությունը, մարդատյացությունը, զավթողականությունը, ազգայնամոլությունը, էգոիզմն ու ռասիզմը, ինչը միջնադարից այս կողմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել:

Պատահական չէ, որ Թուրքիան իր գրեթե բոլոր հարեւանների հետ թշնամական կամ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է:

Թուրքիա պետությունն էլ արհեստական է եւ ստեղծված է հարեւաններից բռնազավթված հողերի հաշվին եւ ներկայումս էլ շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ հարեւանների նկատմամբ: Ինչպես հավատալ ու գնալ խաղաղության նրանց հետ, ում կողմից պետականորեն իրականացվում է հայատյացության քաղաքականություն, ով խախատեց արցախյան հարցի խաղաղ կարգավորման սկզբունքը, ով ամեն Աստծո օր սպանում է հայի, ոտնձգություն է իրականացնում Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, արհամարհելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Թուրքի «իմաստուն ու հմուտ» դիվանագիտության մասին առասպելներն էլ ընդամենը պատրանք են եւ այդ  փիլիսոփայության հիմքում ընկած է ոչ թե շրջահայացությունն ու ճկունությունը, այլ խորամանկելու, բոլորին խաբելու, գցելու, քծնելու, շողոքորթելու ու կաշառելու մշակույթը:

Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս Ալբեր Սորելը 20-րդ դարի սկզբին ասել է, որ. «Պատմության մեջ չբացահայտված երկու անհայտ կա. դրանցից մեկը երկրի բեւեռների հայտնաբերումն է, իսկ մյուսը՝ թուրքերը…»:

Վերջապես ինչպես հավատալ խաղաղության՝ մի ժողովրդի խոստումներին, ով անհուսալի ու անվստահելի գործընկեր է, պատմության ընթացքում երբեք հավատարիմ չի եղել իր պայմանավորվածությանն ու խոսքին, պատասխանատվություն չի զգում իր արարքների համար, երբեւէ խաղաղ չի  գոյակցել եւ անկեղծ չի եղել ոչ մի հարեւանի հետ եւ մինչեւ հիմա չի կատարում իր իսկ ստորագրած Սեւրի ու Մոսկվայի պայմանագրերի պահանջները: Իսկ թարմ օրինակ՝ Թուրքիայի  ու Ադրբեջանի երկերեսանի եւ անազնիվ պահվածքը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու իր դաշնակից ՆԱՏՕ-ի նկատմամբ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում: Այստեղ կեսկատակ-կեսլուրջ տեղին է մեջբերել Պյոտր Առաջինի՝ Մեծի խոսքերը. «Երեքին մի հավատա՝ թուրքին մի հավատա, կնոջը մի հավատա, չխմողին մի հավատա»:

Հունական ասացվածքն էլ ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»: Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն մեր հայերիս, այլ քաղաքակրթության ու մարդկության համար: Պատահական չէ, որ 1918թ. ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է. «…եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին՝ խոսելն անհեթեթություն է»: Իսկ այսօրվա Թուրքիան շատ անգամ ավելի հզոր է եւ հետեւաբար ավելի վտանգավոր Ռուզվելտի ժամանակների Թուրքիայից: Եվ եթե իրատես լինենք ու իրերն իրենց անունով կոչենք, մենք տարածաշրջանում այլեւս գործոն չենք եւ մեր խելքից՝ այս խղճուկ վիճակում հայտնվելուց հետո ի զորու չենք մեր երկրի ու ժողովրդի համար խաղաղություն, ինքնիշխանություն ու ազատություն երաշխավորել առանց արտաքին աջակցության: Այս տեսակետից մենք մեր տեսակն ու այս մի կտոր պատմական հողը պահպանելու համար պետք է նախ եւ առաջ մեր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին ապավինենք եւ նրա հետ գործընկերային նոր, առավել սերտ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատենք: Իսկ Արեւմուտքն էլ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ապրիլի 8-ին չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը, մեզ միայնակ թողնելով թուրքի դեմ հանդիման: Այդ ահաբեկչության դեմ «անհաշտ» պայքար մղող Արեւմուտքի անտարբերության ներքո էին թուրքերը ահաբեկիչներ տեղափոխում Արցախ՝ հային սպանելու համար: ԱՄՆ-ն էլ ռազմական օգնություն է նախատեսում ընդամենը 1,5 տարի առաջ Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացրած Ադրբեջանին: Սա է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության Արեւմուտքի ողջ «հմայքը»:

Պատահական չէ, որ հայերի մեծ բարեկամ Նանսենը Արեւմուտքից հիասթափված գրել է. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ…»: Մեզանից շատերն էլ միամտաբար կարծում են, թե այսօրվա Թուրքիան 100 տարվա առաջվանը չէ, թե քաղաքակրթության օրրան Արեւմուտքը 21-րդ դարում թույլ չի տա նոր ցեղասպանություն աշխարհի որեւէ մասում, իսկ իրականում՝ ինչպես 100 տարի առաջ, ոչ մի ազգ մտահոգված չէ հայի ճակատագրով: Ավելին, Լորենս Արաբացու վկայությամբ Արեւմուտքը դեռ վաղուց է ծրագրել, որ հայը չպետք է հայրենիք ու պետականություն ունենա: Որովհետեւ հայը իր տաղանդով ու ստեղծագործական բարձր որակներով մրցակից է եւ հետեւաբար՝ սպառնալիք իրենց համար: 20-րդ դարի սկզբին էլ կարծում էինք, թե երիտթուրքերը առաջվա թուրքերը չեն: Հայաստանի ու Արցախի տարածքների ու ինքնիշխանության կորստի գնով պատերազմից խուսափելու այլընտրանքն էլ ամենեւին ցեղասպանվելուց փրկությունը չէ: Թուրքիան ու նրա մտադրություններն էլ երբեւէ չեն փոխվելու, Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը եւ մեր էթնոսին, իսկ Հայաստանի գոյությունը խանգարում է պանթյուրքիզմի ու իսլամիզմի գաղափարների իրականացմանը: Պակիստանի հանգուցյալ վարչապետ Բենիազիր Բհուտտոն է ասել, որ. «Հայաստանը ցցված ոսկոր է իսլամի կոկորդում»: Արեւմուտքի հետ էլ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել: Թուրքիայի խղճին էլ ծանրացած է երեք ազգերի՝ հայերի, հույների եւ քրդերի ցեղասպանությունը: 19-րդ դարի անգլիացի քաղաքական գործիչ ու դիվանագետ Ուիլյամ Գլադսթոնը գրել է. «Աշխարհում ոչ մի կառավարություն այնքան մեղք չի գործել եւ մեղքերի մեջ թաղված չէ, որքան օսմանյան կառավարությունը»: Թուրքիան  հանդիսանում է ահաբեկչության հովանավորչության եւ իսլամիզմի ու պանթյուրքիզմի ծայրահեղական գաղափարախոսության տարածման հիմնական կենտրոններից մեկն աշխարհում եւ այսօր էլ ականատեսն ենք լինում նրա անսանձ ու ագրեսիվ պահվածքին:

Անշուշտ կա թուրքի ու ադրբեջանցու հետ խաղաղ ապրելու հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը համազգային համախմբումն է ու համերաշխությունն է, այդ հնարավորությունը զարգացած տնտեսություն ու ռազմարդյունաբերություն ունենալն է, գիտության հետեւողականորեն զարգացումն է ու իմաստուն դիվանագիտության իրականացումն է, հայրենիքի, պետության, ազգի ընտրանու, նվիրյալների ու հերոսների արժեւորումն է, հայերի ներգաղթի կազմակերպումն է, դաշնակիցների հետ հուսալի հարաբերությունների հաստատումն է, մեր միջի դավաճանին ու ստրուկին սպանելն ու արժանապատիվ քաղաքացի ունենալն է: Իսկ այդպիսի նախադեպ աշխարհում կա՝ Իսրայելի օրինակը: Իսկ մենք մեր տաղանդով ու մտավոր-գիտական ներուժով չենք զիչում ոչ մեկին: Ի դեպ, աշխարհում հայազգի գիտնականների ու կոնստրուկտորների ակտիվ մասնակցությամբ են ստեղծվել հզոր զինատեսակներ՝ սակայն օտարների համար: Պատմությունն էլ մեզ հուշում է, որ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ, սակայն համախմբվում ենք օրհասական պահերին: Իսկ հիմա եկել է այդ օրհասական պահը: Ցեղասպանվելուց հետո ընդամենը երեք տարի անց  չունենալով պետություն, ինքնակազմակերպվեցինք եւ հաղթանակներ ու պետականություն կերտեցինք, ինչը լավատեսության հույս է ներշնչում: «Եթե ցանկանում եք խաղաղություն, պատրաստվեք դրան, պատրաստվեք դրան ՝ չխնայելով ձեր ուժերը, ձեր կյանքի ամեն օրը, ձեր օրերի ամեն ժամը»,- գրել է ավստրիացի ճանաչված լրագրող, գրաքննադատ, պատմաբան եւ դրամատուրգ Ստեֆան Ցվայգը:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930