«Յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան։ Մարդկանց այսօրվա հոսքն ու քանակը եւ իշխանության կողմից այսքան մեծաթիվ ուժեր այստեղ կուտակելը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-Ազատության հրապարակում կեսգիշերին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Որպեսզի կարողանանք ուժերը խնայել, որոշ մասին առաջարկում եմ գնալ տուն ու հանգստանալ։ Ես մնալու եմ այստեղ, գիշերելու եմ։ Ինձ հետ եւս մի քանի հոգի։ Բայց պետք չի, որ բոլորս մնանք ու վաղը չկարողանանք գալ։ Մի մասին առաջարկում եմ գնալ տուն, հետո փոխել մյուսներին։ Մնալու ենք մինչեւ պայքարի ավարտը»,-հավելեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ