Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնապես ասում եմ՝ 1,5 տարում մատը մատին չեն տվել»․ Սեյրան Օհանյանը՝ Ազատության հրապարակում

Ապրիլ 17,2022 22:35

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս 1,5 տարում մատը մատին չեն տվել՝ սահմաններն ամրացնելու, բանակի մարտունակությունը վերականգնելու համար։ Թող մեծ-մեծ չխոսեն»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար,ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է վախեցնել ժողովրդին եւ ասել, որ խաղաղության չգնալը դա պատերազմ է, ապա ի՞նչ է արել, որ պատերազմ չլինի, որ բանակի մարտունակությունը վերականգնվի։ Ոչինչ չեն արել, ցավով եմ ասում»,-հավելեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այս եւ նման բողոքի ցույցերը նպատակ ունեն դիմադրության շարժում ձեւավորելու եւ թույլ չտալու, որ Հայաստանը տանեն թրքահպատակության։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների գործողությունները համաձայնեցվա՞ծ են, թե ինքնաբուխ է սա։ «Այս շարժումը մեկ մարդու կամ ուժի, մեկ օրվա շարժում չէ։ Բոլոր ուժերով պետք  է համախմբվել»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930