Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես և Արթուր Ավագյանը՝
.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։
Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ, կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։
Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կարդացեք նաև
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։
Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է… մենք էլ՝ նույն մենք»։