Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պնդում է՝ հայկական կողմն է խախտել այս անգամ։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։