Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաներն իրենց կյանքն են տվել, ինչպե՞ս չգայի»․ ո՞ւմ մոտեցավ եւ ձեռքը սեղմեց Վանեցյանը

Ապրիլ 17,2022 21:49

«Հայ ժողովուրդ, ամոթ է, 1988թ․-ի փետրվարի 28-ին այստեղ կանգնած էր 300 000 մարդ, իսկ մենք հիմա 10 000 ենք։ Եկեք, ո՞ւմ եք սպասում, հերոս չկա»,-Ազատության հրապարակում հայտարարված նստացույցի ժամանակ այսօր դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը։

Ապա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը մի պահ զրույցի էր բռնվել ցուցարարների հետ, հանկարծ մոտեցավ եւ ձեռքը սեղմեց մի տարեց տղամարդու՝ ասելով․ «Այ ցավդ տանեմ, ախր ես քեզ էի ուզում այդտեղից հանել»։ Հավանաբար, Վանեցյանը նկատի ուներ 20:00-ի մոտ պատահած միջադեպը, որի ժամանակ ոստիկանները քաշքշել էին ցուցարարներին։ Պարզվեց, որ տղամարդը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, արեւելագետ, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանն է։

Գուրգեն Մելիքյան-Տղաներն իրենց կյանքն են տվել, ինչպե՞ս չմասնակցեի։

Արթուր Վանեցյան-Չենք կարող չմասնակցել։ Եկել ենք մնանք, որ ամեն քաղաքացի հասկանա ու միանա։ Միանա ոչ թե մեզ, այլ հանուն հայրենիքի պայքարին։

Գուրգեն Մելիքյան-Ես հավատացած եմ։

Արթուր Վանեցյան-Ձեզ լավ նայեք։ Եկեք, հրամանատարի պես կանգնեք, բայց ոստիկանների առաջ մի կանգնեք։

Գուրգեն Մելիքյան-Տիգրանին բռնել տանում են։ Ո՞ւր են տանում, չեն ամաչո՞ւմ։

Գրիգոր Բեգլարյան-Բոլորը նստած հերոսի են սպասում, Ռոբերտ Քոչարյանին են սպասում, Վազգենին․․․ Սրան, նրան, 88-ին այս ամենը չկար։ Ոչ մեկ հերոս չէր։ Սա է էլիտան, սա է մտավորականությունը, եթե անգամ մի հոգի է։

Գուրգեն Մելիքյան-Ուժ եք տալիս։

Գրիգոր Բեգլարյան-Երբ այս հրապարակում հավաքվեց 300 000 հոգի, Սովետական միությունը տանուլ տվեց։ Ա՛զգ, ամոթ է, վեր կացեք եկեք այստեղ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930