Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա իսկապես եկել է հայրենիքին տեր կանգնելու ժամանակը»․ Արագած Ախոյանը կոչ է անում գնալ նստացույցի

Ապրիլ 17,2022 21:38

«Մարդիկ փողոցում հանդիպելուց կամ այլ առիթներով ասում են՝ հոգնել ենք միտինգներից, միտինգն ընդունելի չի։ Հասկանում եմ, որ այն, ինչ պետք է, ասվել է, բայց դա իշխանության վրա չի ազդում, խոսք չեն հասկանում, ինքնասիրություն չունեն։ Հայրենիքը պատառ-պատառ հանձնում են թշնամուն»,-Ազատության հրապարակից ուղիղ եթերով այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում։

«Հիմա իսկապես եկել է հայրենիքին տեր կանգնելու ժամանակը։ Եկել եմ, որովհետեւ տուն չենք գնալու այնքան, մինչեւ հայրենիքը չփրկենք։ Եկեք, ժողովուրդը պետք է հավաքվի։ Այնքան ժողովուրդ պետք է հավաքվի, որ կարողանանք գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին։ Այստեղ բավականին ոստիկաններ կան, հոտն առել են, ատամները սրած կանգնած են, բայց թույլ չենք տալու, որ կարողանան խոչընդոտել կամ որեւէ մեկին նեղացնել»,-հավելեց Արագած Ախոյանը՝ քաղաքացիներին կոչ անելով գալ Ազատության հրապարակ, վերցնել անհրաժեշտ պարագաներ, որովհետեւ գուցե օրերով մնան հրապարակում։

«Այլեւս տանը նստելով կամ հեռուստացույց նայելով, անհեթեթ հայտարարությունները լսելով ոչինչ չի փոխվելու»,-հավելեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930